Գերմանական Bild պարբերականը, անդրադառանալով Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված վիճակին, գրում է, որ հայազգի ֆուտբոիստի տրանսֆերը հանարավոր է, քանի որ գերմանական ակումբը չի ցանկանում հրաժարագին սահմանել նոր պայմանագրում, ինչը Մխիթարյանի սրտով չէ: Բացի դրանից, նշվում է, որ պայմանագիրը չերկարաձգելու մյուս պատճառը Լոնդոնի «Չելսիից» ստացած առաջարկն է, որը պատրաստ է մեծ գումար վճարել կիսապաշտպանի համար:
Ամեն դեպքում հայտնվում է, որ դորտմունդյան գրանդը պատրաստ է Մխիթարյանին բաց թողնել 60 միլիոն եվրոյի դիմաց: Սակայն քանի որ կասկածներ կան, որ որևէ ակումբի չի վճարի այդ գումարը, հնարավոր է Մխիթարյանը Գերմանիայում մնա մինչև 2017 թվականը և այնտեղից հեռանա արդեն ազատ գործակալի կարգավիճակով: