«Մենք չենք հավատում մենաշնորհների դեմ կառավարության պայքարին»,-այսօր՝ մայիսի 20-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ պայքարին կարելի կլինի հավատալ, երբ լայն սպառման ապրանքների գները նվազեն:
Նրա խոսքերով վերոնշյալ ապրանքների գները կարելի է նվազեցնել միանգամից մինչև 30 տոկոսով: Այս մասով ՀԱԿ-ն արդեն համապատասխան ծրագրեր ներկայացրնում է և ինքը չի պատրաստվում հրաժարվել իր բառերից:
Խոսելով ծառայողական ավտոմեքենաները կրճատելու կառավարության որոշման մասին՝ պատգամավորը նշեց, որ իշխանությունները սխալ տեղից են սկսել, քանի որ դա թույլ կտա միայն փոքր խնայողություններ անել, իսկ իրական պայքարը պետք է տարվի մենաշնորհների և կոռուպցիայի դեմ:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին և մասնավորապես դրան, որ հայկական կողմը 800 հեկտար տարածք է կերցրել, պատգամավորն ասաց, թե լավ է, որ հասարակությունը պատասխան է պահանջում իշխանություններից, սակայն այսօր ավելի կարևոր է պատերազմի լուծման հարցը և պետք չէ ընկնել սխալների ետևից. «Այսօր դրված է ՀՀ և ԼՂ ապագայի խնդիրը: Այս գիտակցումը շատերին պակասում է: Մենք պետք է հաղթանակած դուրս գանք»: