Այսօր Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում ընդունել «Յուվենթուսի» և «Միլանի» ֆուտբոլիստերին, ովքեր վաղը հանդիպելու են Իտալիայի գավաթաի խաղարկության եզրափակիչում:
«Դուք չեմպիոններ եք սպորտում, սակայն նախ դուք չեմպիոն եք կյանքում»,-դիմելով ֆուտբոլիստներին՝ ասել է պանտիֆիկը, ով ֆուտբոլի մեծ երկրպագու է:
«Դուք մեծ թվով երկրպագուներ ունեք, հետևաբար կոչված եք ձեզ դրսևորել այնպես, որ այդ մարդիկ ձեր մեջ տեսնեն այն մարդկային ու մարզական որակները, որոնք խոսում են սպորտի իրական արժեքների մասին»,-հավելել է նա:
Խոսելով այդ արժեքների մասին, Հռոմի Պապն առանձնացրել է ազնվությունը, ընկերություն անելու ունակությունը և մարդկային հանդուրժողականությունը:
Ֆրանցիսկոս Պապը հայտնի ֆուտբոլիստներին կոչ է արել առաջնորդվել եղբայրության, փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման սկզբունքներով. «Արեք այնպես, որ մարդիկ միշտ հարմոնիայի մեջ լինեն սպորտիի հետ»: