Սպորտ 

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի գավաթակիր

Իսպանիայի գավաթի եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» լրացուցիչ ժամականում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սևիլիայի» դարպասը՝ նվաճելով այս տարի արդեն երկրորդ գավաթը:

Գոլերի հեղինակ դարձան Խորդի Ալբան և Նեյմարը:

Հարկ է նշել, որ հանդիպման մեծ մասը չամպիոններն անցկացրեցին 10 հոգով, քանի որ 36-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց կատալոնական գրանդի կենտրոնական պաշտպաններից Խավյեր Մասկերանոն:

Հավելենք, որ հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեներին խաղադաշտից հեռացվեց նաև «Սևիլիայի» ֆուտբոլիստ Էվեր Բանեգան:

Նույն շարքից