Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է գլխավոր մարզիչ Լուի վան Գալին հեռացնելու մասին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Վան Գալի պաշտոնանկության մասին հայտնել է ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը: Սպասվում է, որ արդեն վաղը անգլիական գրանդի ղեկավարությունը կհայտարարի գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինիոյին նշանակելու մասին: Վերջինիս ավարտված մրցաշրջանում էին հեռացրել Լոնդոնի «Չելսիից»:
Ենթադրվում է, որ Մոուրինիոն կարմիր սատանաների հետ 3-ամյա պայմանագիր կստորագրի: