Տնտեսություն 

Սամվել Ալեքսանյանը «Տասնյակ ընկնրություններ» անունով ՍՊԸ է գրանցել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարել է, թե Հայաստանում շաքարավազ ներմուծող տասնյակ ընկերություններ կան։

«ՉԻ» - Մի շտապեք մեղադրել Արմեն Ալավերդյանին թե իբր նա կամ լավ   չի   տիրապետում   իրավիճակին, կամ դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը։ Ըստ երևույթին իրականում բոլորովին այլ բան է տեղի ունեցել։ Սամվել Ալեքսանյանը «Տասնյակ ընկնրություններ» անունով ՍՊԸ է գրանցել, և հիմա եթե որևէ մեկը որևէ պաշտոնյայի հարցնի, թե ո՞վ է շաքարավազ ներկրում Հայաստան, վերջինս հանգիստ կարող է պատասխանել՝ «տասնյակ ընկերություններ»։
Սա, ի դեպ, մենաշնորհների դեմ պայքարի շատ արդյունավետ մեթոդ է...»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից