Տնտեսություն 

Բելոռուսի և Ղազախստանի խորհրդարանները վավերացրել են ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

Այսօր՝ մայիսի 25-ին, Բելոռուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Եվրասիականա տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը:

Նշված համաձայնագիրը այսօր վավերացրել է նաև Ղազախստանի խորհրդարանը:

Հավելենք, որ Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվեց 2015 թվականի մայիսին Ղազախստանում:

Նույն շարքից