Տնտեսություն 

Պետք է տնտեսական համագործակցության գոտի ստեղծել Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս. Պուտին

Ուկրանիայի իրադարձություններից հետո պետք է եզրահանգումներ անել: Հունական թերթերից մեկի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ժամանակն է մտածել տնտեսական և հումանիտար  համագործակցության գոտի ստեղծելու մասին, որը կձգվի Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս:

Պուտինի խոսքերով, դա պետք է տեղի ունենա իրավահավասարության հիմքի վրա և եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակության միջոցով:

Հավելենք, որ մայիսի 27-28-ին Պուտինը պաշտոնական այցով մեկնելու Հունաստան, որտեղ հանդիպումենրի հիմնական թեման լինելու է այդ երկրում ռուսախոս փորքամասնությանը վերաբերող հարցերը:

Նույն շարքից