Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ՀՀ 2015թ. բյուջեի կատարողական քննարկման ժամանակ ՀՀ Աշխատանիք և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ անցած տարի նախարարությանը տրամադրվել է 383,7 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 99,6 տոկոս:
Նախարարը նշեց, որ գլխավոր շեշտադրումներցի մեկը եղել է աղքատության մակարդակի նվազեցում, ինչի շնորհիվ 2014-ի համեմատ աղքատությունը նվազել է 2 տոկոսով և կազմել է 30 տոկոս:
Խոսելով թոշակների մասին՝ Ասատրյանն ասաց, որ 2015-ին Հայաստանում միջին թոշակը 2014-ի համեմատ աճել է 14 տոկոսով՝ կազմելով 41 հազար դրամ:
Նա նշեց, որ բարձրացվել է նաև բազային թոշակը՝ 14 հազարից դառնալով 16 հազար: