Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիոն նշանակվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Այս ինֆորմացիան հաստատել է կարմիր սատանաների նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է պորտուգալացուն, իսկ թվիթերյան էջում հրապարկել վերջինիս հետ լուսանկար:
«Սա Մոուրինիոյի համար լինելու է ամենաբարդ աշխատանքը»,-գրել է նա:
Ավելի վաղ Sky Sports-ը հայտնել էր, որ Մոուրինիոն երեք տարվա պայմանագիր է ստորագրել անգլիական գրանդի հետ: