Տնտեսություն 

Բեգլարյանի տեղակալը վստահեցնում է, որ նախարարի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի մեղավորները կպատժվեն

Այսօր՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը խոսեց նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի մասին՝ մասնավորապես նշելով, որ Արտաշատից մինչև Աշտարակ ձգվող Տրանշ 1-ը՝ բացառությամբ Երևանի հատվածի, շահագործման է հանձնվելու մինչև տարվա վերջ:

Նրա խոսքերով, Աշտարակի հատվածում երկկողմանի երթևեկությունը կիրականացվի արդեն հունիսի վերջից, ինչը չի կարելի ասել Արարատի մասին, քանի որ այդ հատվածում պետք է անասունների համար անցումներ կառուցվեն:

Իսկ ինչ վերաբերում է դրան, թե ինչու է ինքը ներկայացնում բյուջեի կատարողականը, այլ ոչ թե նախարար Գագիկ Բեգլարյանը՝ Արթուր Առաքելյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ վերջինս հանդիպման է, դրա համար  էլ ինքն է գործուղվել:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Բեգլարյանի հանդիպումը կապ ունի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի հետ՝ փոխնախարարն ասաց, որ նման երևույթը դատապարտելի՝ հավելելով, որ քննություն է ընթանում ու բոլոր մեղավորները կպատժվեն:

Նույն շարքից