Այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտնեց, որ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղված է վարչապետի հանձնարարականով: Խոսքը մասնավորապես վերաբերում է աշխատակազմի օպտիմալացմանը և ծառայողական մեքենաների կրճատմանը:
Առաքելյանը նշեց, որ հաստիքային կրճատումների մասով դեռ քննարկումներ են ընթանում, իսկ ինչ վերաբերում է մեքենաներին, ապա նախարարության տրամադրության տակ գտնվող 13 ծառայողական մեքենաներից 4-ը կրճատվելու են: Բացի դրանից, նրա խոսքերով կրճատվելու են նաև բեռնատար ավտոմեքենաներ: