Տնտեսություն 

Լուկաշենկոն վավերացրել է ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետ-պորտալում:

Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել էր 2015 թվականի մայիսին:

Հիշեցնենք, որ Բլոռուսի խորհրդարանը նշված պայմանագիրը հաստատել էր մայիսի 27-ին: Նույն օրը այդ պայմանագիրը վավերացրել էր նաև Ղազախստանի խորհրդարանը:

Նույն շարքից