Սպորտ 

Ռայոլան հաստատել է, որ Մխիթարյանը հրաժարվել է երկրաձգել պայմանագրի ժամկետը

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինու Ռայոլան հաստատել է, որ վերջինս հրաժարվել է երկրաձգել պայմանագիրն ակումբի հետ:

«Ինչու պայմանագիրը երկրաձգենք հիմա, եթե այն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Մենք դեռ ժամանակ ունենք մտածելու համար»,-ասել է Ռայոլան:

Bild-ի տեղեկություններով, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», և հենց այս ակումբներից մեկում էլ կհայտնվի Մխիթարյանը հաջորդ տարի՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Նույն շարքից