Հայաստանի ազգային հավաքականը ԱՄՆ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր՝ 4:0 հաշվով պարտության մատնեց Սալվադորի հավաքականին:
Մեր հավաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան Հենրիխ Մխիթարյանը, Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը, իսկ 4-րդ գոլը գրանցվեց հակառակորդի ֆուտբոլիստներից Գարսիայի անվան դիմաց:
Նշենք, որ սա Հայաստանի երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակն էր: Նախորդ խաղում մեր տղաները 7 անպատասխան գնդակ էին ուղարկել Գվատեմալայի դարպասը: