Այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կայացած քննարկումների արդյունքում կառավարությունը եզրահանգել է դրան, որ Հայաստանում սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները՝ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, բանանի, մանկական սննդի, դեղորայքի, բենզինի, դիզվառելիքի և այլն, ֆորմալ առումով մենաշնորհային չեն, բայց հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ:
Դրա պատճառը, վարչապետի կարծիքով, այն է, որ այս շուկաներում կա մրցակցության խաթարմանը, կոռուպցիայի, գների անհիմն տատանման, սպառողների շահերի ոտնահարմանը, ՓՄՁ-ներին շուկայից դուրս մղմանը բերող կենտրոնացվածության բարձր մակարդակ:
Նա նշել է, որ պետք է նախ սկսել կարգի բերել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքների շուկաները, ապա անցնել մյուսներին: