Թուրք ֆուտբոլային երկրպագուներից ոմանք անմասն չեն մնացել Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ վայնասունին: Երկրպագուները մասնավորապես կոչ են արել Գերմանիայի հավաքականում հանդես եկող ծագումով թուրք ֆուտբոլիստներին լքել հավաքականը և հանդես չգալ Ֆրանսիայիում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:
Նշվում է, որ այդ կոչը վերաբերում է Մեզութ Օզիլին, Էմրա Ջանին և Իլկայ Գյունդողանին:
Հավելենք, որ Օզիլն ու Ջանը մասնակցելու են Եվրո-2016-ին, իսկ ահա Գյունդողանը չի ընդգրկվել հավաքականի հայտացուցակում: