Հունիսի 3-ին Ֆենիքս քաղաքի հիվանդանոցներից մեկում 74 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին, այս մասին գրում է NBC News-ը: Հայտնի մարզիկի հուղարկավորությունը տեղի կունենա Կենտուկի նահանգի Լուիսվիլլայում՝ վերջինիս հարազատ քաղաքում:
Նշենք, որ Ալին հիվնադանոց էր տեղափոխվել հունիսի 1-ին թոքերի հետ ունեցած խնդիրների պատճառով:
Հավելենք նաև, որ բռնցքամարտիկը 1984 թվականից տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: