«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։ Այսպես, ՀՀ ԱՎԾ 2016թ. հունվար-ապրիլին մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել է 4.6%-ով եւ կազմել 341.4 մլրդ դրամ։
Կրպակների միջոցով իրականացվող առեւտրաշրջանառության ծավալը նվազել է 4.1%-ով և կազմել 8.8 մլրդ դրամ։ Իսկ խանութների միջոցով իրականացված առեւտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 4 ամիսներին աճել է 1.7%-ով և հասել 258.5 մլրդ դրամի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում