Այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովն ավարտեց 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Քվեարկությանը դեռ ժամանակ կա, սակայն արդեն հայտնի է, թե խմբակցություններից ով, ինչպես է քվեարկելու:
Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հանրապետականը կողմ է քվեարկելու նախագծին:
ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը դեմ են քվեարկելու: Այդ մասին համապատասխանաբար հայտարարեցին Լևոն Զուրաբյանը և Հեղինե Բիշարյանը:
Իսկ ահա ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող Միքայել Մելքումյանը հայտնեցին, որ իրենց խմբակցությունները ձեռնպահ են քվեարկելու: