Սպորտ 

Պելեն 4,4 միլիոն եվրո է ստացել իր 2 հազար մրցանակները վաճառելու արդյունքում

ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Պելեն աճուրդում 4,4 միլիոն եվրո է ստացել իր բոլոր մրցանակները վաճառելու արդյունքում, հայտնում է Sky News-ը:

Միջոցառումը անց է կացվել հունիսի 7-9-ը Լոնդոնում: Ֆուտբոլի արքան աճուրդի էր հանել իր մեդալները, գավաթաները, անհատական մրցանակները, որոնց թիվը հասնում էր 2 հազարի:

«Ես որոշեցի իմ մրցանակներով կիսվել երկրպագուներիս և կոլեկցիոներների հետ: Հույս ունեմ, որ նրանք կպահպանեն դրանք և կփոխանցեն գալիք սերունդներին»,-ասել է բրազիլացին:

Նույն շարքից