Ֆրանսիական Մարսել քաղաքի փաբերից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել Եվրո-2016-ի համար Ֆրանսիայում գտնվող ռուսաստանցի և անգլիացի երկրպագուների միջև: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են կողմերը իրար վրա աթոռներ նետում և այլն:
Հայտնի է, որ երկրպագուներին կարգի հրավիրելու համար դեպքի վայր է ուղարկվել ավելի քան 200 ոստիկան, օգտագործվել է նաև արցունքաբեր գազ:
Միջադեպը հարթելուն օգնել են նաև ՌԴ ՆԳՆ աշխատակիցները, ովքեր դեպքի վայրից հեռացրել են ռուսներին:
https://www.youtube.com/watch?v=EgDDIfT65TA