Անգլիացի ֆուտբոլային ֆանատների միության ղեկավար Քևին Մայլզը կոչ է արել Ռուսաստանաի հեռացնել Եվրո-2016-ից: Հունիսի 12-ին Telegraph-ում հրաապարակված հարցազրույցում Մայլզը հիշեցրել է, որ 2000 թվականին Եվրոպայի առաջանության ժամանակ էլ բախումներ եղան, սակայն ամեն ինչ այսքան լուրջ չէր: Բրիտանացին նշել է, որ Ռուսաստանի հավաքականին պետք է հեռացնել ոչ միայն Մարսելում մինչև Անգլա-Ռուսաստան հանդիպումը տեղի ունեցած բախումների, այլ նաև հանդիպումից հետո հենց մազրդաշատում ռուսաստանցի երկրպագուների պահվածքի համար:
Մայլզի խոսքերով, կասկած չկա, որ անգլիացի երկրպագուների վրա հարձակումը լավ մշակված է եղել և ռուսաստանցի ծայրահողական ֆանատները կատարել են նախօրոք ծրագրված քայլերը. «Թվում է, թե նրանք մի քանի ամիս հատուկ պատրաստվել էին այս ամենն անելու համար»:
Անգլիացին նաև բողոքել է տեղի իրավապահներից, ովքեր Մայլզի խոսքերով, առանց հասկանալու իրավիճակը, արցունքաբեր գազ են օգտագործել:
Հավելենք, որ ՈւԵՖԱ-ն արդեն սկսել է ուսումնասիրել միջադեպերը, իսկ մինչ այդ էլ սպառնացել էր Ռուսաստանին և Անգլիային, որ այդ հավաքականները հեռացվելու են,եթե երկրպագուները խելքի չգան: