Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցելու հունիսի 22-24-ին Տաշքենդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին: Այս մասին հայտնել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը:
Պատասխանելով Թուրքիայի նախագահի մասնակցության մասնին հարցին՝ Ալիմովն ասել է, որ գագաթաժողովին կազմակերպության հետ երկխոսության գործընկեր համարվող երկրները չեն հրավիրվում:
Հավելենք, որ Թուրքիան ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացել է 2013 թվականին: