Տնտեսություն 

Գուրգեն Արսենյանը զգուշացնում է Հանրապետականներին

Միավորված աշխատանքային կուսակցոթյունը դեմ է նմանատիպ փոփոխություններին, նմանատիպ ոտնձգությանը: Այսօր՝ հունիսի 14-ին, խորհրդարանում հարկային նոր օրենսգքրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ նշելով, որ մինչ այս Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, որ Հայաստանում տնտեսվարողների տնտեսվարման պայմանները պետք է հեշտացվեն, սակայն պլանավորում են 80-100 միլիարդ հարկային բեռ ավելացնել տնտեսվարողների վրա, որը բեռ է ողջ բնակչության վրա, քանի որ թանկացումներ են լինելու:

Արսենյանի խոսքերով, նոր հարկային օրենսգիրքը բերելու արտագաղթի նոր ալիքի. «Այս ծրագրի հեղինակները չեն հասկանում, թե ինչ են անում: Մարդիկ գերի՞ են ընկել հարկայինի պլանների կատարման ձեռքը: Դուք այն մարդիկ չեք, որ կարող եք Հայաստանի տնտեսվարողների գերի վերցնել: Մարդիկ արդեն 10 տարի ցույց են տալիս դա՝ ուղղակի արտագաղթելով, քվեարկելով ոտքով: Հայաստանից հեռացել է տնտսվարողների, գործ անողների լավագույն մասը, սերուցքը, գնացել այլ երկրներում են բարիք ստեղծում: Կարծում եմ, որ հիմա դուք իրականացնում եք դրսից եկած ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանը վերջնականապես թաղել, որ Հայաստատնը մրցակցությունից առհասարակ դուրս մնա»:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ փորձ է արվում խոշորներին հանել միջինների դեմ, միջիններին՝ փորքրեր դեմ և այլն. «Ձեր էտ տակտիկան պարզ ու հասկանալի է: Չեք կարողանալու դա անել: Սա դիվերսիա է մեր պետության նկատմամբ: Հարգելի մեծամասնություն, ձեզ էլ եմ զգուշացնում, չի կարելի թույլ տալ, որ այսպիսի մոտեցումները լինեն դոմինանտ: Հայաստանը միշտ ստեղծող երկիր է եղել, միշտ աշխատող մարդկանց երկիր է եղել: Ստեղծող մարդկանց նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անընդունելի է»:

«Այսօր Հայաստանում կա 550 հազար թոշակառու և ընդամենը 600 հազար աշխատող: Հասկանո՞ւմ եք ինչ է սա: Հոլանդիայում, երբ 3 աշխատողին բաժին է ընկնում 1 թոշակառու, մարդիկ ոտքի են կանգնում: Իսկ Հայաստանում փոխանակ աշխատատեղեր բացեն, մարդկանց աշխատելու  հնարավորություն տան, դրել սեղմում են, ինչի մասին ես պատրաստ եմ ասել նաև ՀՀ նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ ու ապացուցել, որ սա դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»:

Արսենյանի խոսքերով, արդեն ժամանակն է վճռական խոսք ասելու, հակառակ դեպքում հետագայում իրավիճակը կարող է աղետալի լինել, մեր ողնաշարը կկատորվի, քանի որ չենք ունենա կազմակերպող, աշխատող մարդիկ. «Թողենք գնա՞նք, որ պրծնենք ձեզանից: Չի ստացվելու, չեք հասնելու ձեր նպատակին, ես բոլոր գործիքներով պայքարելու եմ, որպեսզի այս փոփոխությունները չլինեն»:

Նույն շարքից