«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ էներգետիկան մեր տնտեսության ողնաշարն է», այսօր՝ հունիսի 16-ին, խորհրդարանում ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված էներգետիկայի ոլորտի զարգացման և առողջացման ծրագիր վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորի խոսքերով, պետք չէ այնպես անել, որ էներգետիկայի ոլորտը այն վիճակին հասնի, որ վերջում ասենք, թե այն կրկնօրինակված է Համո Բեկնազարյանի անվան հայֆիլմ կինոստուդիայում և այնպես չլինի, որ վերջում երկու տարբերակ լինի՝ «Մամա ջան», կամ՝ «Ջեկի Չան»: