Սպորտ 

Մխիթարյանը Մեսսիի, Սուարեսի, Ռոնալդուի և Իբրահիմովիչի հետ առաջատար հնգյակում է

Եվրոպայի առաջատար առաջնություններում 2016 թվականի ընթացքում գոլ-գոլային փոխանցում ցուցանիշով առաջատարների հնգյակում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մեր ֆուտբոլիստն այս տարի դարձել է 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանն առաջ է անցել այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Անտուան Գրիզմանն ու Գոնսալու Իգուաինը:

Իսկ առաջատարը Լեոնել Մեսսին է, ով ընթացիկ տարում դարձել է 33 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Նույն շարքից