Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն խլել է իրեն հարց ուղղած լրագրողի բարձրախոսը և այն նետել լիճը: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Դա տեղի է ունեցել հունիսի 21-ին Պորտուգալիայի հավաքականի զբոսանքի ժամանակ, երբ Correio da Manhã պորտուգալական պարբերականի հատուկ թղթակիցը հարցրել է՝ պատրա՞ստ է արդյոք Ռոնալդուն Հունգարիայի դեմ այսօր կայանալիք հանդիպմանը:
Ռոնալդուն վատ հարաբերություններ ունի վերոնշյալ պարբերականի հետ, որը շատ հաճախ հրապարակումներ է անում ֆուտբոլիստի անձնական կյանքի մասին:
Բավական է նշել, որ հենց Correio da Manhã -ն անցած տարի գրեց այն մասին, որ Ռոնալդուն շատ հաճախ է թռչում Մարոկկո, ինչից հետո պորտուգալացուն սկսեցին կասկածել հոմոսեքսուալության մեջ:
https://www.youtube.com/watch?v=JnkIjzDUq6Q