Եվրո-2016-ի փլեյ-օֆֆի մեկնարկից առաջ բուքմեյքերները առաջնությունում հաղթելու ամենահավանական թեկնածու համարում են Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները, որոնց գործակիցը 5 է: Հարկ է նշել, որ մինչև Ֆրանսիա ժամանելը գերմանացիների հաղթանակի գործակիցը 4 էր:
Լավագույն եռյակը եզրափակում է Բելգիան, որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 6,5 կայֆիցենտով: Ցուցակում այս երեք հավաքականներին հաջորդում են Իսպանիան՝ 7 կայֆիցենտ, Անգլիան՝ 9 և Խորվաթիան՝ 10 կայֆիցենտով:
Ամենաանհավանականը Հյուսիսային Իռլանդիայի և Սլովակիայի հաղթանակներն են՝ 201 կայֆիցենտով: