Տնտեսություն 

Թուրքիայի փոխարեն Իրանը կարող է իր ապրանքները Եվրոպա արտահանել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  TRACECA տրանսպորտային համագործակցության ծրագրի Ադրբեջանի մասի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաևին:

Մուստաֆաևը նաև նշել է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի և Իրանի հարաբերություններն էականորեն բարելավվել են և դարձել են ընկերական, ինչը լավ մթնոլորտ է ստեղծում հետագա համագործակցության համար:

Խոսելով բեռնափոխադրումների ծավալների մասին՝ Մուստաֆաևը նշել է, որ Իրանը տարեկան 3 միլիոն տոննա բեռ է փոխադրել Թուրքիայի տարածքով, իսկ այժմ նույն ծավալներով բեռնափոխադրումն ամենայն հավանականությամբ կիրականացվի հենց Ադրբեջանի և Վրաստանի տարածքով:

Պաշտոնյանի խոսքերով, Ադրբեջանով և Վրաստանով բեռները Եվրոպա հասցնելիս հնարավոր  է ժամանակի կորուստ լինի, սակայն դա հնարավոր կլինի փոխհատուցել գնացնքերի արագության հաշվին:

Նույն շարքից