Գերմանական Բերտելսմանի հիմնադրամը կանխատեսում է, որ Եվրամիության կազմից դուրս գալը ցավոտ հետևանքներ է ունենալու ինչպես ԵՄ-ի, այնպես էլ հենց բրիտանացիների համար: Այս մասին մասնավորապես խոսել է հիմնադրամի տնտեսական բաժնի ղեկավար Անդրեաս Եսսլերը, ում խոսքերով, Brexit-ը կարող է հանգեցնել արտահանման սահմանափակմանը, ներդրումների կրճատմանը և եվրոպացի գործընկերների համար երկրի ինովացիան հնարավորությունների նկատմամբ հետաքրքրության նվազմանը:
Նախնական գնահատականների համաձայն, ԵՄ-ից դուրս գալը կարող է Մեծ Բրիտանիայի վրա թանկ նստել: Խոքը մասնավորապես վերաբերումէ 300 միլիորդ եվրոյի կորուստին: Հիմնադրամի կանխատեսումներով, դեպքերի նման զարգացման պայմաններում գերմանական բիզնեսը կկորցնի 55 միլիարդ եվրո: