Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակիչում Չիլիի հավաքականից պարտություն կրելուց հետո հայտարարել է ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է մարզական լրագրող Սեմ Քելլին:
«Ես որոշումն ընդունել եմ ինձ ու այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դա: Բարդ էր նման որոշում կայացնելը, սակայն ես չեմ փոխի այն»,-Մեսսիի խոսքերն է մեջբերումլրագրողը: