Պատժամիջոցները չեղարկելուց հետո Իրանը երեք անգամ ավելացրել է նավթի արտահանումը՝ կարճաժամկետ պայմանագրեր ստորագրելով Cepsa, Respol և BP ընկերությունների հետ: Այս մասին հայտնում է Mehr-ը:
Գերծակալությունը նշում է, որ Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) իսպանական Repsol-ի հետ պայմանագր է կնքել ամսական 1 միլիոն բարել նավթ արտահանելու մասին, ինչ Repsol-ը դարձնում է իրանական նավթը գնող երկրորդ խոշոր իսպանական ընկերությունը Cepsa-ից հետո: Իսկ ինչ վերաբերում է հենց Cepsa-ին, ապա այս ընկերությունը երկու անգամ մեծացրել է իրանական նավթի գնման ծավալները:
Բացի դրանից, NIOC-ը համաձայնության է հասել BP-ի հետ ամսական 1 միլիոն բարել նավթ արտահանելու մասով: