Այն բանից հետո, երբ Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսսին հայտարարեց ազգային հավաքականից հեռանալու մասին, նման որոշման մասին սկսել են մտածել նաև թիմի մյուս առաջատարները: Խոսքը մասնավորապես վերաբերում է Խավյեր Մասկերանոյին և Սերխո Ագուերոյին: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Պատճառները, որոնք ստիպել են խաղացողներին մտածել հեռանալու մասին հայտնի չեն: Հավելենք, որ վերոնշյալ երեքի օրինակին կարող են հետևել նաև Անխել Դի Մարիան, Գոնսալո Հիգուաինը, Էսեկիել Լավեսին և Լուկաս Բիլյան: