Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսին բացատրեկ է, թե ինչու է կայացրել ազգային հավաքականից հեռանալու որոշումը:
«Ես խաղաղցել եմ եզրափակիչում, ջանացել եմ, սակայն դա ինձ համար չէ: Այնպես որ, ես կարծում եմ, որ ամեն ինչ ավարտված է: Բացի դրանից, ես չկարողացա գոլի հեղինակ դառնալ 11 մետրանոցից: Կարծում եմ, որ այսպես լավ կլինի բոլորի համար: Նախ լավ կլինի ինձ համար, ապա՝ մյուսների: Կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են դա և նրանք, ինչպես մենք, դժգոհ են, որ մենք չկարողացանք հաղթել»,-ասել է Մեսսին:
Լեոն նաև նշել է, որ կարիերայի ընթացքում ամենաշատը ցանկացել է ինչ-որ բան նվաճել հավքականի կազմում, սակայն ստիպված է հեռանալ առանց դա անելու: