Արգենտինական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան քննադատել է հավաքականից հեռանալու Լեոնել Մեսսիի որոշումը:
Նա նշել է, որ Մեսսին պետք է մնա և շարունակի մասնակցել աշխարհի առաջնության նախընտրական փուլին, քանի որ Ռուսաստանում հենց արգենտինացիները կարող են դառնալ աշխարհի չեմպիոն: Մարադոնայի խոսքերով, թիմը պետք է հենվի նրանց վրա, ովքեր կարող են առաջ գնալ, այլ ոչ թե նրանց վրա, ովքեր հանձնվում են և հեռանում:
Արգենտինացին նաև քննադատել է արգենտինական ֆուտբոլում տիրող իրավիճակը՝ նշելով, որ հենց դա է պատճառը, որ Մեսսին որոշել է հեռանալ:
Իր հերթին Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին միացել է Մեսսիի այն երկրպագուներին, ովքեր խնդրում են չհեռանալ և շարունակել ելույթները ազգային հավաքականում:
Մակրին զանգահարել է Մեսսիին և հայտնել, որ հպարտությունէ զգում վերջինիս համար և խնդրել է ուշադրություն չդարձնել քննադատություններին: