Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կագնեցրել են ազգային հավաքականի ավագ Լեոնել Մեսսիի բրոնզե արձանը, այս մասին հայտնում է La Aficion-ն:
«Որպես ֆուտբոլային երկրպագու, Լեո, խնդրում եմ քեզ փոխել որոշումդ: Ի նշան մեր սիրո և աջակցության, մենք այսօր բացում ենք քա արձանը»,-հայտարարել է Բուենոս Այրեսի քաղաքապետ Օրասիո Ռոդրիգես Լարրետան:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի եզարփակիչում Չիլիի հավաքականից կրած պարտությունից հետո Մեսսին հայտարարեց հավաքականից հեռանալու մասին, սակայն շատերը հույս ունեն, որ նա կփոխիր իր որոշումը: