Տնտեսություն 

Մեծ վտանգ են տեսնում ռուս-թուրքական մերձեցման մեջ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանից Ռուսաստան պտուղ-բանջարեղենի արտահանմամբ զբաղվող գործարարները մեծ վտանգ են տեսնում ռուս-թուրքական մերձեցման մեջ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կիրառովող պատժամիջոցները ՀՀ-ի համար օգտակար էին:

Այս տարվա սկզբից պաշտոնապես արգելվեց թուրքական արտադրության բանջարեղենի ներմուծումը ՌԴ, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին վերցնել բանջարեղենի ռուսական շուկայի մի փոքր հատվածը:

Մինչ այդ Թուրքիայից Ռուսաստան էր ներկրվում մինչև 300 հար. տոննա լոլիկ: Դա ՌԴ ներմուծվող լոլիկի կեսն էր, և ոչ մի երկիր չէր կարողանում մրցակցել թուրքական լոլիկի հետ:

Պատժամիջոցներից հետո շուկան բացվեց, և այս տարվա առաջին ամիսներին Հայաստանից արտահանվող լոլիկի ծավալները աճեցին մի քանի տասնյակ անգամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից