Սպորտ 

Կարմիր սատանաների լեգենդը հեռանում է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռայան Գիգզը որոշել է հեռանալ հարազատ ակումբից՝ հրաժարվելով աշխատել նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ, հայտնում է The Daily Mail-ը:

Ուելսցուն առաջարկել են շարունակել մնալ ակումբում, լինել Մոուրինիոյի օգնական, սակայն՝ կրճատված լիազորություններով, նա հրաժարվե է: Այժմ կողմերը բանակցություններ են վարում այն փոխհատուցման չափի շուրջ, որը պետք է տրվի Գիգզին:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում կարմիր սատանաների լեգենդը գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնականն էր:

Նույն շարքից