Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի ¼ եզրափակչ հանդիպումներից առաջ լռության րոպե չի հայտարարվելու ի հիշատակ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Նման որոշ է կայացերլ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը:
Կառույցից պարզաբանել են, որ լռության րոպե հայտարարվում է միայն այն ժամանակ, երբ այս կամ այն իրադարձությունը կապ ունի ֆուտբոլի, հանդիպման մասնակից թիմերի կամ ընդունող երկրի հետ:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն իր ցավակցություններն էր հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին: