Տնտեսություն 

Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ զբոսաշրջային կապը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ կապ զբոսաշրջության ոլորտում,  և Մոսկվան սպառիչ միջոցներ է պահանջում Անկարայից ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը:

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ պատրաստ է կապերը վերակագնել ամբողջական ծավալներով, սակայն դրա համար թուրքական կողմը պետք է ամեն ինչ անի  որպես զբոսաշրջիկ Թուրքիայում գտնվող ռուսաստանցիների անվտանգությունն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տվել տուրսիտական ընկերություններին պատասխանատվություն ցուցաբերել  Թուրքայում ահաբեկչական վտանգը գնահատելու հարցում:

Նույն շարքից