Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:
«Պայմանագրիս ժամկետը լրանում է հուլիսի 31-ին, դրանից հետո, անկասկած, ես կլքեմ Իսպանիայի հավաքականը: Այդ որոշումը կայացնելու էի անկախ Եվրո-2016-ի արդյունքներից: Ես լքում են ֆուտբոլը, սակայն եթե կարող եմ ինչ-որ բանով օգնել, կանեմ դա»,-դել Բոսկեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը:
Նշենք, որ դել Բոսկեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը 2010-ին դարձավ աշխարհի, իսկ 2012-ին՝ Եվրոպայի չեմպիոն: 2012 թվականին նա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել էր լավագույն մարզիչ: