Տնտեսություն 

Միայն մեկ ամսվա ընթացքում Հայաստանի պարտքն ավելացել է 55 միլիոն դոլարով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 270 մլն դոլար և մեկ ամսվա ընթացքում աճել է 16.7 մլն դոլարով:

 Վերջին շրջանում պարտքի մեծացման խելահեղ տեմպի ֆոնին սա բավական հուսադրող է թվում:

 Պետական պարտքի համեմատաբար ցածր տեմպով աճին զուգահեռ նվազել են նաև մեր արտաքին պահուստները՝ մեկ ամսվա ընթացքում  մոտ 36 մլն դոլարով:

 Եթե համադրենք այս երկու ցուցանիշները, ապա կստացվի, որ մեր պարտքը, պատկերավոր ասած, մեկ ամսվա ընթացքում աճել է մոտ 55 մլն դոլարով: Իսկ սա արդեն համահունչ է վերջին տարիներին արձանագրվող պարտքի աճի տեմպին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից