Տնտեսություն 

Մարդիկ չեն կարողանում վարկերը մարել, հանել գույքը գրավից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  «Որոշ բանկեր վարկ տալու համար սկսել են «ատկատ» ուզել՝ վարկի մոտ10-20 տոկոսի չափով:

«Կաշառք տալու մասին հաղորդում ներկայացնելիս մենք էլ կդատվենք, դրանից բացի` նաև ապացուցման խնդիր ունենք, դրա համար փորձում ենք քաղաքացիաիրավական ոլորտում` դատարանում հարցը լուծել»,- թերթի հետ զրույցում ասել է աղբյուրը՝ հավելելով, որ մի քանի հայց տարբեր բանկերի դեմ արդեն ներկայացվել է:

Սա միակ խնդիրը չէ բանկերում․ մարդիկ չեն կարողանում վարկերը մարել, հանել գույքը գրավից, բանկերում էլ գույքերի կուտակում կա, քանի որ չեն կարողանում վաճառել: Ստիպված գրավադրված գույքը տալիս են աճուրդի կենտրոն բորսաներին, դրանք էլ ձևական աճուրդներում այն վաճառում են ու իրենց հերթին փող աշխատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից