Electronic Arts ընկերությունը համակարգչային խաղերի սիրահարներին առաջարկել է ընտրել ֆուտբոլիստին, ով դառնալու է FIFA 17-ի դեմքը:
Համակարգչային խաղերի սիրահարները պետք է ընտրեն 4 ֆուտբոլիստների միջև: Այդ ֆուտբոլիստներն են Անտոնի Մարսիալը, Խամես Ռոդրիգեսը, Էդեն Ազարը և Մարկո Ռոյսը: Քվեարկությունը կազմակերպվել է նախագծի պաշտոնական կայքում և կամփոփվի հուլիսի 20-ին: