Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ Եվրո-2016-ում հաղթանակ տոնելու համար իր ֆուտբոլիստներին չբավականացրեց պահերն օգտագործելիս «սառը գլուխը» և թարմությունը:
«Դաժան է եզրափակիրը պարտվել այս կերպ: Մենք շանսեր ունեինք, սակայն դրանցից օգտվելու համար չբավականացրեց սառը գլուխը և թարմությունը: Եզրափակիչին պատրաստվելու համար մեկ օրվա տարբերությունը լուրջ նշանակություն ունի: Ամեն ինչ որոշվեց ինչ-որ մանրուքների արդյունքում»,-հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ Դեշամը հավելել է, որ իր խաղացողների մասին որևէ վատ բան ասել չի կարող, քանի որ վերջիններս խաղադաշտում արեցին ամեն ինչ հաղթելու համար: