Սպորտ 

Մեսսին հուսահատված է, նա կարող է հեռանալ «Բարսելոնայից»

 Cadena COPE-ը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին 2018 թվականին, երբ կավարտվի հարազատ ակումբի հետ պայմանագրի ժամկետը, կարող է հեռանալ: Նշվում է, որ վերջին իրադարձությունները լրջորեն ազդել են արգենտինցու վրա և նա սկսել է մտածել հնարավոր փոփոխությունների մասին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Ամերիկայի Գավաթի եզրափակիչում պարտությանը և հարկեր վճարելուց խուսափելու համար 21-ամսյա ազատազրկման դատապարտվելուն:

Ինչ վերաբերում է հարազատ ակումբի կողմից կազմակերպած աջակցության արշավին, ապա այն, որոշ տեղեկություններով, ավելի շատ է հուսահատության մեջ գցել Մեսսիին:

Նույն շարքից