Marca-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուից մոտ մեկ ամիս կպահանջվի Ֆրանսիայի դեմ խաղում ստացած վնասվածքից ապաքինվելու համար:
Այսպիսով, ստացվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը չի կարող Արքայական ակումբին օգնել օգոստոսի 9-ին կայանալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում, որտեղ սերուցքայինները հանդիպելու են իսպանական մեկ այլ ակումբի՝ «Սևիլիայի» հետ: