Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Որոշումը կայացրել են մրցաշարի տեխնիկական դիտորդական խմբի անդամները, որոնց շարքում են Ալեքս Ֆերգյուսոնը, Դևիդ Մոյեսը, Սավո Միլոշևիչը և այլոք:
Հավելենք, որ Գրիզմանը մրցաշարում մասնակցեց 7 խաղի, դարձավ 6 գոլի և երկու գոլային փոխանդման հեղինակ: