Տնտեսություն 

Այս տարվա հունիսի ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 73 մլն 200 հազար դոլարով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունիսի ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 73 մլն 200 հազար դոլարով: Պաշտոնական փաստաթղթերից թերթը տեղեկացավ, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 343 մլն 800 հազար դոլար: Ու եթե ՀՀ կառավարությունն այս տեմպերով շարունակի, ապա մինչև տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 մլրդ դոլարի:

 Սակայն ամենավտանգավորն այն է, որ պետական պարտքի ավելացմանը զուգահեռ տնտեսությունում ընթացող գործընթացները ոչ մի լավ բան չեն խոստանում: Այսինքն չկա որևէ ազդակ, որը հույս կներշնչի, որ առաջիկայում Հայաստանի տնտեսությունում իրավիճակը կշտկվի և այն կսկսի արագ զարգանալ ու պետությունը միջազգային ֆինանսական կազմակերխություններից և բանկերից վերցրած վարկերը վերադարձնելու հարցում խնդիրներ չի ունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից